Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխո՞ւմ են
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին, ում ԱԱԾ մոտից բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, հիմա կարծես թե տանելու են Երևանի քաղաքային վարչություն, կարծես թե ուզում են գործին ավելի լուրջ ընթացք տալ,- քիչ առաջ 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Հիշեցնենք, որ ժամը 22։00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, իսկ նրա հեռանալուց հետո իրավիճակը ԱԱԾ-ի բակում լարվեց, ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկեցին։