
Ոստիկաններին հետ կանչեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից. նրանք ուրախ էին

Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել այն մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք են առաջադրում, և որ կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Մեր թղթակցի այցելության պահին՝ ժամը 22:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքված էին մի քանի տասնյակ ոստիկաններ:
«Ես ուրիշ տեղում եմ, մասնակցում եմ քննչական գործողությունների, տեղյակ չեմ՝ կալանքի միջնորդությունն այսօ՞ր է քննվելու, թե՞ ոչ, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ, չեմ կարծում, որ այսօր կքննվի»,- 168.am-ի այլ թղթակցի հետ զրույցում քիչ առաջ պարզաբենեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սմբատ Մինասյանը:
Հարցին, թե քննչական գործողությունները Գագիկ Ծառուկյանի գործո՞վ են կատարվում այս պահին, պաշտպանը պատասխանել էր՝ այո, իհարկե:
Ժամը 22:40-ին ոստիկանությունից հետ կանչեցին ոստիկաններին: Ոստիկաններն ուրախ էին այդ փաստից, որ գիշերը ոչինչ չի սպասվում: