«Ի տարբերություն այսօրվա ոստիկանների, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում»

Ըմբիշ Ռոման Ամոյանը, ում այսօր ոստիկանները բռնություն կիրառելով բերման էին ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը՝ փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։

Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։

Ի տարբերություն այսօրվա ոստիկանների, կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի եւ ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երեւում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից եւ անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն եւ ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ եւ չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ՝ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։

Երբեք եւ որեիցէ անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ եւ հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։
Մի՛ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ???»։

Բազմաթիվ զանգերից,հարցադրումներից ելնելով՝ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ…

Gepostet von Roman Ev Nona Amoyanner am Dienstag, 16. Juni 2020

 

Տեսանյութեր

Լրահոս