
Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ ԱԱԾ վարչական շենքի դիմաց

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ ավտոմատավոր աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են ԱԱԾ՝ հարցաքննության:
ԱԱԾ վարչական շենքի դիմաց այս պահին Ծառուկյանի աջակիցներից չկան, փոխարենը՝ ոստիկանական մեծաթիվ ուժեր կան տեղակայված և ժամանակ առ ժամանակ բարձրախոսով հաղորդվում է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքը, դրան գործակցելն արգելվում է, և որ դրա մասնակիցները կհեռացվեն տարածքից։