Բաժիններ՝

Արտաշատի ԲԿ-ում շնորհակալագիր են հանձնել կորոնավիրուսից բուժված պացիենտին

Կորոնավիրուսը հաղթահարած Հարություն Շահգելդյանին Արտաշատի բուժկենտրոնում շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել՝ սենյակակից պացիենտներին խնամելու հարցում բուժանձնակազմին օգնելու համար:

«Մարդկային հոգատարությունն ու ջերմությունը թերևս ամենակարևոր որակներից են: Առավել ևս՝ երբ հոգատարություն ես ցուցաբերում հիվանդի հանդեպ, իսկ երբ պացիենտներն են միմյանց հանդեպ ուշադիր, դա անչափ խրախուսելի է ու չէր կարող չնկատվել ու համապատասխան վերաբերմունքի չարժանանալ տնօրինության կողմից:

Խոսքը մեր բուժկենտրոնում կորոնավիրուսային ախտորոշմամբ բուժում ստացած Հարություն Շահգելդյանի մասին է, ով այսօր դուրս գրվեց կենտրոնից՝ հիվանդությունը հաղթահարած:

Հարությունը կենտրոնում գտնվելու ողջ ընթացքում օգնել է բուժանձնակազմին՝ սենյակակից պացիենտներին խնամելու հարցում:

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը Հարությունին շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց՝ իր երախտագիտությունը հայտնելով վերջինիս՝ մարդկային բարձր արժեքներ դրսևորելու համար:
-Շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած մարդասիրական քայլի համար և մաղթում եմ առողջություն, հետագա հաջողություններ,-նշեց պարոն Համբարձումյանը:

Ցուցաբերած ուշադրության համար իր շնորհակալությունը հայտնեց նաև Հարությունը, ով մեր կենտրոնից հեռացավ բուժված և բարձր տրամադրությամբ»,- գրում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը:

♦️♦️♦️Մարդկային հոգատարությունն ու ջերմությունը թերևս ամենակարևոր որակներից են: Առավել ևս՝ երբ հոգատարություն ես…

Gepostet von Արտաշատի Բժշկական Կենտրոն /Artashat medical center/ am Montag, 15. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս