Բաժիններ՝

Թուրքիայում հայ եղբայրների երբեմնի առանձնատունը վերածվել է ռեստորանի

Ներկայիս Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) նահանգի 150 տարվա հայկական առանձնատունը ռեստորանի է վերածվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Շենքի նկուղային հարկը կառուցվել է 1870թ․ երկու հայ բժիշկ եղբայրների կողմից և մինչև 1905 թվականը այն եղել է նրանց աշխատավայրը։ 1905-ից հետո կառուցվել է առաջին և երկրորդ հարկերը ու մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանությունը եղել է առանձնատուն։ Թուրքական իշխանությունները 1919թ․ այդ առանձնատունը վաճառքի են հանել, և այն գնել է թուրքական Զաբուն ընտանիքը։

1915-1959թթ․ ընթացքում շինությունը վերածվել է փոստային գրասենյակի, իսկ 1959թ-ից հետո նկուղային հարկը շահագործվել է որպես վիրահատարան և ոսկերչական արհեստանոց։ Մյուս հարկերը մինչև 2000-ականները ծառայում էին որպես առանձնատուն։

Հայերի լքյալ այս գույքը վերակառուցելու և զբոսաշրջության նպատակով շահագործելու համար  2000-ականներիին թուրքական Զաբուն ընտանիքից անցել է Քահրամանմարաշի առևտրի և արյունաբերության պալատին։  

Նշվում է, որ 2011թ․սկսված վերակառուցման աշխատանքներն ավարտին են հասել 2013թ․՝ ժամանակի տեսքին և ճարտարապետական կառույցին համարժեք։

Թուրքիայում շենքը հայտնի է «Zabun Konağı» (Զաբունների առանձնատուն) անվամբ։  Շենքն ունի 7 սենյակ։

Այժմ առանձնատունը որպես ռեստորան է շահագործվում երիտասարդ թուրք գործարար Ահմեդ Յուվայափանի կողմից։ Նա թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ ռեստորանում մատուցում են տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ, ինչպես նաև Մարաշի հայտնի պաղպաղակը (այծի կաթից պատրաստված)։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930