Բաժիններ՝

Տոկիոյի նահանգապետի թեկնածուն խոստանում է չեղարկել Օլիմպիական խաղերը, եթե հաղթի ընտրություններում

«Ռեյվա սինսէն գումի» կուսակցության առաջնորդ Տարո Յամամոտոն հայտարարել է Ճապոնիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրայի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: ՏԱՍՍ-ը հայտնում է թեկնածուի ծրագրի գլխավոր կետի մասին, որը ենթադրում է չեղարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որը տեղի է ունենալու հաջորդ տարի: «Ես որոշում եմ կայացրել ներկայացնել թեկնածությունս Տոկիոյի նահանգապետի ընտրություններում: Իմ նախընտրական ծրագրի առաջին կետով նշել եմ Օլիմպիական խաղերի չեղարկման մասին: Հաշվի առնելով աշխարհում առկա իրավիճակը` կապված կորոնավիրուսի հետ` հաջորդ տարի խաղերի անցկացումը հնարավոր չի լինի»,- նշել է թեկնածուն:

Տոկիոյի նահանգապետի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 5-ին: Գործող նահանգապետ Յուրիկո Կոիքեն նախկինում հայտարարել էր իր երկրորդ առաջադրման մասին: Նրան աջակցում է լիբերալ-ժողովրդավարական կուսակցութունը:

Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես կոչ է արել հստակեցնել հաջորդ տարվա մրցույթի ձևաչափը: Նախատեսվում է, որ դրանք կկազմակերպվեն երեք հիմնական սկզբունքների հիման վրա` ստեղծել ապահով միջավայր, նվազագույնի հասցնել Տոկիոյի բնակիչների կողմից անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև պարզեցնել Խաղերի ձևաչափը` նրանց անվտանգ դարձնելու համար: Ճապոնիայի կազմկոմիտեի համաձայն` Օլիմպիական խաղերը, որոնք հետաձգվել են մինչև հաջորդ տարի, համաճարակի ավարտից հետո պետք է դառնան համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մրցումները հետաձգվել են մեկ տարով և անցկացվելու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Կողմերը եկան ընդհանուր համաձայնության, որ մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը մնացած ժամանակի ընթացքում համաշխարհային սպորտը չի կարողանա զերծ մնալ կորոնավիրուսային տարածման հետ կապված ցնցումներից: Այս դեպքում կպահպանվի «Տոկիո 2020» անվանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս