
Տուխելը կշարունակի աշխատանքը ՊՍԺ-ում

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կշարունակի աշխատանքը ֆրանսիական ՊՍԺ-ում՝ որպես գլխավոր մարզիչ: Այս մասին գրում է Le Journal du Dimanche-ն:
Ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը փաստել է, որ Տուխելը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի ակումբի հետ, իսկ նոր պայմանագրի մասին կխոսվի ավելի ուշ:
Դեռ ապրիլի 30-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հաղթող էր հռչակվել: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, երկրի չեմպիոն հերթական անգամ հռչակվել է Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ն:
Իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և «Ռեն»-ը: Եվրոպայի լիգայի ուղեգրեր նվաճել են «Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և «Նիցա»-ն: