
Նշվել է բոլոր ժամանակների ամենանշանավոր կինոհերոսը

Բրիտանական հանրահայտ Empire կինեմատոգրաֆիական ամսագիրը խնդրել է իր ընթերցողներին ընտրել բոլոր ժամանակների ամենանշանավոր կինոհերոսին: Արդյունքում՝ տիտղոսը բաժին է հասել Ինդիանա Ջոնսին, ում կերպարը մարմնավորել է Հարիսոն Ֆորդը:
«Նա հարվածում է նացիստներին: Նա ատում է օձերին: Նրան անվանել են շան պատվին: Եվ նա հենց նոր ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն կինոհերոսը: Մեր կատարած վերջին հարցման արդյունքներով Ինդիանա Ջոնսը դարձել է ականավոր կինեմատոգրաֆիական հերոս»,- ասված է Empire-ի հրապարակման մեջ:
Ժողովրդականություն վայելող հերոսների ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Էլլեն Ռիփլին (Սիգուրնի Ուիվեր)՝ «Օտարը» ֆիլմից, երրորդը Երկաթե մարդն է՝ Marvel կինեմատոգրաֆիական աշխարհից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը