Եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին իր նման չկատարել դատարանի որոշումը․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Քիչ առաջ կարդացի ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․

«Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:
Մի կողմ թողնենք,որ Հայաստանում մոլեգնող համաճարակի և դրա հետևանքով հարյուրավոր մահերի հիմնական պատասխանատուն, փոխանակ խիղճ ունենար և հրաժարական տար, կամ գոնե փորձեր շտկել համաճարակային իրավիճակը, ժամանակ է գտնում մասնակցել Սիրելի Առաջնորդի հայտարարած ներքաղաքական պատերազմին և իրեն իրավունք է վերապահում, որպես գործադիր պաշտոնյա պատիժ պահանջել, խախտելով անմեղության կանխավարկածը։ Եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին․
-Պարո՛ն Ծառուկյան, մի՛ վստահեք Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և մի՛ կատարեք դատարանի որոշումները, ինչպես ես»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=894838371015516&id=100014680840236

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930