«Սա թանգարանային նմուշ է…». Գևորգ Պետրոսյան

Այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աթուր Մանուկյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին, նախ ասել է, որ իր տրամաբանությանը վիրավորում են նմանաբնույթ հարցերը, ապա, ըստ իշխող ուժի տրամաբանության, ոտքերը մաքրել անմեղության կանխավարկածի վրա, հետո հայտարարել, որ «Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք էնտեղ, որտեղ պետք ա»:

Այս հայտարարություններին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արձագանքը չուշացավ.

«Եթե մի քանի տասնամյակ անց կարիք լինի բուհական լսարաններում ապագա սերունդներին բացատրել, թե ինչ է նշանակում փնթի գոյացություն, որը պատահմամբ հայտնվել է երկրի օրենսդիր մարմնում և էքստազի մեջ ընկած՝ անբովանդակ բարբաջում է իրեն անհայտ թեմաներով, թող նայեն այս տեսանյութը…

Սա թանգարանային նմուշ է…

Բայց խնդրում եմ՝ նայել պետքարանում, որ զզվանքի զգացումն ավարտվի կերամիկական պետքասարքում…

Եվ սա նոր Հայաստանի պատգամավորն է…
Ողբամ քեզ Հայ ժողովուրդ…»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս