
«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս․․․ Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն:
Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:
Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»:
Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող…
Gepostet von Naira Zohrabyan am Montag, 15. Juni 2020