ԱՄՆ-ն վավերացրել է Թուրքիային չվաճառված կործանիչների մոդիֆիկացումը
Միացյալ Նահանգների սենատի զինված ուժերի գործերի կոմիտեն 2021-ի ռազմական բյուջեում վավերացրել է 95 միավոր F-35 կործանիչի արտադրության նպատակով 9.1մլրդ դոլարի հատկացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վավերացվել է նաև Թուրքիային վաճառել ծրագրված, բայց Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վաճառքը դադարեցված 6 միավոր F-35 կործանիչները մոդիֆիկացումը։
Վաշինգտոնը կարծում է, որ 2019-ին Թուրքիայի գնած ռուսական S-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ուստի նախագծում Թուրքիայի գործընկեր լինելը վտանգում է F-35-երը։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրությունում։