 
                        Բագրևանդ փողոցից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել
 
                                    Հունիսի 12-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ փողոցից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ալեքսանդր Պ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահամանազատել տարածքը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        