Բաժիններ՝

«Եթե Պոգբան գտնի կայունություն, ցանկացած ակումբ կցանկանա նրան»․ Էրերա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

– Դուք լավ գիտեք Պոգբային, արդյո՞ք պետք է նա տեղափոխվի «Ռեալ»:

– Ինչ վերաբերում է հմտությանը, Պոլն ամեն ինչ ունի. նա «կոտրում» է մրցակիցներին, հաղթում գնդակների համար պայքարը, նա լավ է խաղում օդում, ագրեսիվ է: Նա պաշտպանում է իրեն, հարձակվում, խփում գոլեր… Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» Պոլն անցնում է տարբեր շրջաններ, նա վեր ու վար է անում: Կան հանդիպումներ, երբ նա ամբողջովին փոխում է խաղի ընթացքը, բայց կան նաև հանդիպումներ, որոնցում դա տեղի չի ունենում: Նման գնային հատկանիշ ունեցող խաղացողը միշտ պետք է հիանալի լինի:

Եթե ​​նա գտնի կայունություն, ապա, իհարկե, «Ռեալը» կամ եվրոպական որևէ այլ խոշոր ակումբ կուզենա նրան: Մբապեի և Նեյմարի պես, Պոլը գտնվում է աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում, ուստի նրա հեռանալը դժվար կլինի»,- ասել է Էրերան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930