![](/banners/BeFunky-design.jpg)
Ջուր չի լինելու
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/jur1.jpg)
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գետափնյա, Նորաբաց, Այնթապ գյուղերի և Նոր Խարբերդ գյուղի Զոնալ-կայան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: