Բաժիններ՝

«Բարսելոնան» Դեմբելեին տրանսֆերի կհանի

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ուսման Դեմբելեից:

Կատալոնական ակումբը ֆրանսիացուն տրանսֆերի կհանի, ասում է Diario Sport-ը: «Բարսելոնան» այդ մասին կհայտնի նրա գործակալ Մուսե Սիսոկոյին օգոստոսին, երբ մրցաշրջանը ավարտվի:

Եթե Դեմբելեն չխաղա այս մրցաշրջանում, ապա դժվար կլինի նրան վաճառել լավ գնով: «Բարսելոնան» 2017 թվականին 105 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային» տրանսֆերի համար:

Մինչ այժմ «Բարսելոնան» կոնկրետ առաջարկներ չունի խաղացողի համար: Հետաքրքրությունների մասին տեղեկացրել են «Յուվենթուսը», ՊՍԺ-ն և «Լիվերպուլը», բայց նրա վնասվածքների պատմությունը և գոլային փոխանցումների քանակը անհանգստացնում էին ակումբներին։

Դեմբելեն ինքն է ցանկանում մնալ «Բարսելոնայում»: Վերջին հանդիպումը նա անցկացրել է կատալոնական ակումբի համար նոյեմբերի 27-ին: Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում 5 անգամ մտել է դաշտ և մեկ գոլ է խփել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս