«Եթե մրցաշրջանը չավարտվի, «Ատլետիկոն» պետք է նվաճի Չեմպիոնների լիգան»․ Կոկե
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն կիսել է իր կարծիքը այն մասին, թե ինչ է պետք անել, եթե Չեմպիոնների լիգայում մրցաշրջանը դադարեցվի։
«Ընկերների հետ զրույցի ընթացքում ես նրանց ասում եմ, որ Չեմպիոնների լիգան «Ատլետիկոյինն» է:
Մենք չենք կարող փոխել մեր փիլիսոփայությունը: Մեր ոճն ու ապրելակերպը մեզնից չեն հանվի:
Եթե մրցաշրջանը չկայանա, այս տարի մենք պետք է լինենք Չեմպիոնների լիգայի հաղթողներ: Բռնցքամարտի նման, ի վերջո, մենք նոկաուտի ենթարկեցինք գործող չեմպիոնին:
Առաջին հերթին, մենք պետք է մտածենք Լա Լիգայի մասին: Չեմպիոնների լիգան չի վերադառնա մինչև օգոստոս: Պետք է կենտրոնանանք առաջնության վրա և պատրաստվենք Չեմպիոնների լիգային: Եթե դա չանենք, մեզ դա չի հաջողվի»,- ասել է Կոկեն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոն» երկու խաղի արդյունքներով (1:0, 3:2) հաղթեց «Լիվերպուլին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դրանից հետո մրցաշարը դադարեցվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան