Բաժիններ՝

«Ուրախ եմ, որ չտեղափոխվեցի «Բարսելոնա»»․ Դի Մարիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կիսվել է իր հիշողություններով, թե ինչպես կարող է 2017 թվականին տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ես շատ ուրախ էի Փարիզում, բայց այդ ժամանակ ակումբի մարդիկ ինձ ասացին մի քանի բաներ, որոնք, արդյունքում պարզվեց, որ սուտ էին։

«Բարսան» փորձեց գայթակղել ինձ: Ակումբները բանակցում էին, բայց, ի վերջո, ՊՍԺ-ն չցանկացավ ինձ վաճառել: Դա այն է, ինչ եղել է:

Այդ սուտն ինձ շատ էր զայրացնում, բայց, ի վերջո, ուրախ եմ, որ չհեռացա: Ես շատ ուրախ եմ հենց հիմա Փարիզում:

Ցանկանում եմ ավարտել իմ եվրոպական կարիերան ՊՍԺ-ում: Սա միակ բանն է, որի մասին ես մտածում եմ:

Ես երջանիկ եմ այստեղ, իմ ընտանիքը՝ նույնպես: Այնուամենայնիվ, ես չգիտեմ, թե ինչ կլինի: Պայմանագրի վերաբերյալ մենք ոչ մի քննարկում չենք սկսել, ես հիմա դրա մասին չեմ մտածում: Ես ուզում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, մնացածը` ավելի ուշ:

Հիանալի կլինի նորից նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկությունը (2013/14 մրցաշրջանում Դի Մարիան Չեմպիոնների լիգան նվաճեց «Ռեալի» հետ): Դա ոչ միայն գավաթ է, այլև ջերմություն ակումբի և նրա երկրպագուների համար»,- ասել է Դի Մարիան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս