
«Ես հպարտ էի։ Սա կարևոր հաղորդագրություն է»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի խաղացողների մասնակցության մասին Black Lives Matter (Սև կյանքը նշանակություն ունի) ակցիային:
Մերսիսադյան թիմի ֆուտբոլիստները հարգում էին մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը՝ կանգնելով մեկ ծնկի վրա:
«Մեզ համար միմյանց հետ խոսելը և սա հասկանալը բնական բաներ են: Հատկապես, եթե նայում ես մեր թիմին. մենք ունենք խաղացողներ Աֆրիկայից, Անգլիայից և այլն:
Սա մեզ համար այնքան բնական է, որ սկզբում մենք նույնիսկ չէինք մտածում հաղորդագրություն ուղարկելու մասին:
Բայց հետո տղաները դա նկատեցին: Հետո նրանք ինքնաբուխ որոշեցին դա անել: Երկար ժամանակ ես շատ հպարտ էի տղաներով, բայց սա ևս մեկ անսովոր պահ էր:
Ես շատ հպարտ էի, երբ նրանք լուսանկարվեցին, քանի որ դա կարևոր հաղորդագրություն է»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան