 
                        Դանակահարվածը վրաերթի էր ենթարկել իրեն դանակահարողին
 
                                    Հունիսի 5-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցի բակերից մեկում դանակահարություն է եղել, ավտոմեքենայով իրար են հարվածել։ Ավելի ուշ հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ժամը 20.30-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա` երկու, և 31-ամյա մի քաղաքացու։ Պարզվել է, որ ժամը 20.00-ին, Սուրենյանց փողոցի 2-րդ շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, հիվանդանոց տեղափոխվածը դանակահարել է բերման ենթարկված 28-ամյա տղամարդուն, որն էլ «ԿԻԱ» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարողին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և վթարված ավտոմեքենան:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        