Բաժիններ՝

«Կրիշտիանուն գրեթե արտասվում էր ընդմիջմանը»․ Մոդրիչը՝ Մոուրինիոյի մեթոդների մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Իմ խաղը» ինքնակենսագրականում հիշեցրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի միջև բախումը:

«Մոուրինիոյի արձագանքը զարմացրեց ինձ: Իսպանիայի գավաթում մենք հաղթեցինք 2։0 հաշվով: Փոխանցումից հետո Ռոնալդուն չպահեց խաղացողին, և Ժոզեն զայրացած էր Կրիշտիանուի վրա: Նրանք երկար վիճեցին դաշտում:

Երբ ընդմիջման ժամանակ մենք վերադարձանք հանդերձարան, ես տեսա, որ Ռոնալդուն նեղված է, նա գրեթե լաց էր լինում: Կրիշտիանուն ասում էր, որ ինքն ամեն ինչ անում է, բայց՝ նա դեռ քննադատում է ինձ:

Մոուրինիոն եկավ և սկսեց քննադատել պորտուգալացուն խաղի ընթացքում իր գործողությունների համար: Նա այնքան տաքացավ, որ միայն խաղացողների միջամտությունը կանխեց ձեռնամարտը նրանց միջև»,- գրել է Մոդրիչն իր գրքում:

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» Մոուրինիոյի գլխավորությամբ խաղաց 106 խաղ՝  դառնալով 120 գոլի հեղինակ: Այժմ Կրիշտիանուն հանդես է գալիս «Յուվենթուսի» կազմում, իսկ Մոուրինիոն մարզում է «Տոտենհեմը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930