Բաժիններ՝

«Ռոնալդուն բարկանում էր, երբ «Ռեալը» հաղթում էր 6։0, բայց ինքը գոլ չէր խփում». Վան դեր Վարտը էգոիստների մասին

«Տոտենհեմի» նախկին խաղացողներ Ռաֆայել վան դեր Վարտը և Պիտեր Կրաուչը խոսել են ֆուտբոլում էգոիզմի մասին:

«Ինձ համար կարևոր էր խաղում հաղթանակի փաստը, բայց ոչ այն, թե ով էր գոլ խփում: Այս զգացողությունը հիանալի էր: Այնուամենայնիվ, շատ առաջատարներ շատ եսասեր են:

Ես խաղացել եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ Մադրիդի «Ռեալում»: Տանը մենք 6:0 հաշվով հաղթեցինք Խիխոնի «Սպորտինգին», ես հեթ-տրիկ արեցի, բայց Ռոնալդուն գոլ չխփեց։

Հանդերձարանում նա շատ էր բարկանում»,- ասել է ​​Վան դեր Վարտը:

«Սպասեք, մենք «Տոտենհեմում» նույնպես ունեինք այդ դժգոհներից մի քանիսին, այնպես չէ՞: Ռոման Պավլուչենկոն և Ջերմեյն Դեֆոն․ կարող ենք ասել, որ նրանք ոչ ամենադաժան խաղացողներն էին»,- հիշել է Կրաուչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս