Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
ՀՀ վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: