
Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով վաստակել է 1 միլիարդ դոլար

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որի եկամուտները գերազանցում են մեկ միլիարդ դոլարը, հայտնում է Forbes-ը:
35-ամյա պորտուգալացին միայն երրորդ մարզիկն է, որն իր կարիերայում վաստակել է 1 միլիարդ դոլար: Նախկինում նման ցուցանիշի էին հասել գոլֆիստ Թայգեր Վուդսը և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը:
Ռոնալդուն իր 17 տարվա կարիերայի ընթացքում վաստակել է 650 միլիոն դոլար աշխատավարձ տարբեր ակումբներից: Մնացած միջոցները նա ստացել է տարբեր հովանավորչական պայմանագրերից:
Նախորդ տարի Ռոնալդուն վաստակել էր 105 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան