
«Ֆուտբոլիստները չպետք է ավելի քիչ գումար ստանան: Ոչ ոք չի գա դիտելու գործադիր տնօրենի խաղը»․ Բեյլի գործակալ

Ջոնաթան Բարնետը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, կարծում է, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը չպետք է իջեցվեն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով:
«Չեմ կարծում, որ խաղացողների աշխատավարձերը պետք է կրճատվեն: Հնարավոր է՝ դուք պետք է նայեք, թե ինչպես իրականացնել ակումբի կառավարումը մի փոքր ավելի լավ:
Երկրպագուները գալիս են դիտելու խաղացողների խաղը: Ոչ ոք չի գա դիտելու ակումբի գործադիր տնօրենի խաղը:
Ֆուտբոլիստների եկամուտների կրճատման հարցը չպետք է բարձրացվի, քանի որ նրանք ստանում են այդ գումարն իրենց կարիերայի կարճ ժամանակահատվածում»,- ասել է Բարնետը BBC- ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան