Պատահար Երևանի կենտրոնում
Հունիսի 4-ին, ժամը 19:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Սուրեն Հ․, ծնված 1996 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Արսեն Ս․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սոնիկ Ս․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։