Բաժիններ՝

«Հարի Փոթերի» աստղը պատմել է գործընկերների հետ հարաբերությունների մասին

Հոգվարթսի մոգության դպրոցի երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը պատմել է սերիալում իր գործընկերների՝ Էմմա Ուոթսոնի և Ռուպերտ Գրինտի հետ ունեցած հարաբերությունների մասին, գրում է Mirror-ը:

Դերասանների հետ, ովքեր ֆիլմաշարում մարմնավորել են Հերմիոնա Գրեյնջերին և Ռոն Ուիզլիին, Ռեդքլիֆը շարունակում է շփվել նկարահանումներից հետո, բայց դա հաճախ տեղի չի ունենում:

Դենիելն առիթն օգտագործել է և հրապարակավ շնորհավորել է Գրինտին՝ դստեր ծննդյան կապակցությամբ:

Ռեդքլիֆը վստահություն է հայտնել, որ Ռուպերտը լավ հայր կլինի, և ասել է, որ շատ ուրախ է նրա համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս