Բաժիններ՝

«Դե արի ու մի մտածիր, որ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ

Նայեցի կորոնավիրուսով վարակված , արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկու այլ պաշտոնյաների ելույթները։

Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին և այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։ Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում , իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին և բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։ Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին և ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը , բայց և պատասխանատվություն պահանջում ժողովրդից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930