Բաժիններ՝

«Ֆուտբոլի աշխարհը գարշելի է: Ճնշումը մեծ է». Բալոտելի

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կիսվել է ֆուտբոլի աշխարհի վերաբերյալ իր մտքերով:

«Ֆուտբոլիստ լինելը դժվար է: Ոչ թե տնտեսական տեսանկյունից, այլ ընդհանուր առմամբ: Լավագույն լիգաներում դու պետք է իսկապես ուժեղ բնավորություն ունենաս: Շատերը ռիսկի են դիմում՝ սխալ թույլ տալով, կոտրվելով:
Ես բախտավոր էի, որ ունեի երկու սիրող ընտանիք, և դրա համար ամենից շատ շնորհակալ եմ: Ճնշումը մեծ է, թերթերն ու հեռուստատեսությունը ամենուր են: Դժվարությունները հաղթահարելու համար դու պետք է ունենաա քո սեփական անձը:

Ֆուտբոլի աշխարհը գարշելի է: Մայրս ինձ ստիպեց, որ ես երեխա ժամանակ գնամ բասկետբոլի, ձյուդոյի, ատլետիկայի: Նա ուզում էր, որ ես ընտրեմ մեկ այլ մարզաձև`հույս ունենալով, որ ես չեմ դառնա ֆուտբոլիստ, բայց ի վերջո ես ընտրեցի ֆուտբոլը»,-ասել է Բալոտելին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս