Բաժիններ՝

Գյումրիի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Ապրիլի 28-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները:
Ժամը 18.30-ի սահմաններում քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Տրդատ Ճարտարապետի փողոցի 28-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, քաղել էր անցյալ տարի ամռանը` վայրաճ կանեփի թփերից: Մի մասն օգտագործել էր, մյուս մասը` պահել հետագայում ծխելու համար:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվուՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս