
Ի՞նչ է տեղի ունեցել Արմենիա բ/կ-ում

Քիչ առաջ լուր տարածվեց, որ նորադուսցիները հարձակվել են Արմենիա բ/կ-ի վրա, ուր պահվում են երեկվա Գավառի հիվանդանոցի դանակահարությունից տուժած անձինք։
168.am-ի տեղեկություններով, սակայն, միջադեպ է գրանցվել բժշկական կենտրոնի տնօրենի և վիրավորներին հսկող քաղաքացիական հագուստներով ոստիկանների միջև։
Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը։ Կողմերը չեն հասկացել միմյանց, քաշքշուկ է սկսվել, որից հետո մասնակիցները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, բացատրություն են տվել։ Իրավիճակը արագ հանդարտվել է, որևէ մտահոգիչ երևույթ չկա։