
Սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից. գրասենյակ

Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, որը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում.
«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:
Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/371364143794962?__xts__[0]=68.ARB3mbC8he6kQGvdFUKjS4XkaNDRrwJC0-ryGT1GD_mysK2HkeX0DgVne3JKcFO9bjmjIwXLDrz9vev01B57vpK4x4bMcIxSBas4OydK3wkjHzdGPEz3pCflcSDKLQkwxnptOZdB8iLtjdQkpPL_X-PUZKP1vYP4gB79VZ6XE1adIump3fl2vlW3vOLV1AJciV6VE4p2utBmU7shMQe-Y44-0F439JklGU02PWOOyJ79Aw5Uc8WLjwmilWSUh4ITrEFsvev2Z5y8rkfQPFUJmOCN2Dj_uLViV8v-mLVROUzOkswMaxsYb2wLxYkiKwKivZXqf9Y9M3WCV7J4WzE&__tn__=-R