
Բունդեսլիգան ֆուտբոլիստներին կպարտադրի խաղալ դիմակներով

Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստները մրցաշրջանը կխաղան դիմակներով:
Ֆուտբոլիստներին կպարտադրեն դիմակներով լինել ամբողջ խաղի ընթացքում: Եթե պաշտպանիչ դիմակն ընկնի, խաղը կդադարեցվի, ընդ որում, ֆուտբոլիստներին կարգելեն դիպչել դիմակին խաղի ընթացքում: Ինչպես հաղորդում է Spiegel Sports-ը, հղելով Գերմանիայի աշխատանքի նախարարության ներկայացրած փաստաթղթին, սա մրցաշրջանը վերսկսելու տարբերակներից մեկն է:
Ենթադրվում է, որ խաղը կդադարեցվի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ՝ դիմակները փոխելու համար. բարձր ակտիվության պայմաններում դրանք շատ ավելի արագ են դառնում անօգուտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը