Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի է ունեցել «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով հայրենիք է վերադառնում 203 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից արդեն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։
Տվյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։