Բաժիններ՝

Մանեն վիրավորված է Կլոպից և ցանկանում է հեռանալ

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կարող է լքել ակումբը:

Մանեին զայրացրել են «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը, ով ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Վիրջիլ վան Դեյկին՝ «Ոսկե գնդակի» համար պայքարում կրած պարտությունից հետո: «Եթե վերցնենք նախորդ մրցաշրջանը, ապա ես չեմ կարող հիշել պաշտպանի ավելի տպավորիչ խաղ, քան այն, ինչը ցուցադրում էր Վիրջիլը: Ճիշտ կլիներ, եթե նա շահեր մրցանակը»,- ասել էր Կլոպը:

Ինչպես գրում է Daily Star-ը, հղելով France Football-ին, այս խոսքերը հիասթափեցրել են Մանեին, որը նույնպես տպավորիչ մրցաշրջան էր անցկացրել և «Ոսկե գնդակի» եզրափակիչ քվեարկությունից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ անմիջապես Լիոնել Մեսսիից, Վիրջիլ վան Դեյկից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո: Սադիոն այժմ բաց է «Լիվերպուլից» հեռանալու համար. Մադրիդի «Ռեալը» համարվում է խաղացողի հիմնական հավակնորդներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս