
«Ամենակարևորը, իհարկե, դա մեր հարևանի, Թուրքիայի կարողությունն է՝ առերեսվելու անցյալի հետ». Զոհրաբ Մնացականյան

105 տարի հայ ժողովուրդը պայքարում է արդարության վերականգնման համար: Բայց ժխտված արդարությունը չի կարող լինել լուծում այս խնդրին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող հետագա քայլերի մասին խոսելով՝ ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ ողջ հայ ժողովուրդը միասնաբար շարունակելու է պայքարել ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
«Այսօր հայ ժողովրդի ջանքերը համալրվում են այդ քայլերի միջազգային ճանաչման գործընթացի միջոցով: Սա, ամեն ինչից բացի, նաև կանխարգելման քայլ է, որովհետև եթե ոճրագործը ենթադրում է, որ այդ ոճիրը կարող է լինել անպատիժ, ուրեմն այդ ոճիրը կարող է կրկնվել: Սա է ամենակարևոր պատգամը ճանաչման: Մեզ համար եղել և շարունակելու է մնալ կարևոր գործառույթը, մեր կարևոր նպատակներից մեկը: Ամենակարևորը, իհարկե, դա մեր հարևանի, Թուրքիայի կարողությունն է՝ առնչվելու, առերեսվելու անցյալի հետ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: