Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ։

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում և դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլև
օրինակելի և սկզբունքային քաղաքացու քո տեսակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930