Բաժիններ՝

Մահացել է Ռուբեն Շուգարյանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է դիվանագետի որդին՝ Նարեկ Շուգուրյանը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ սիրված հայրը և ամուսինը, դեսպան Ռուբեն Շուգարյանը, մահացել է այսօր առավոտյան Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում, անցյալ շաբաթ տարած ինսուլտից հետո»,- գրել է Նարեկը։

Շուգարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։

1980-1985թթ․ նա սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամերիկյան գրականություն։ 1985-1989թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։1993-

1999թթ․ Ռուբեն Շուգարյանը եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։

Նա ԱՄՆ է տեղափոխվել 2008 թվականին՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս