«Որոշ ավանտյուրաների գինը կարող է շատ թանկ լինել». Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ դասախոսներից մեկը մի անգամ դասի ժամանակ ասաց. «Ռուսաստանը առնվազն երկու ԱԳՆ ունի՝ մեկը հենց Արտաքին գործերի նախարարությունն է, իսկ մյուսը՝ «Գազպրոմը»:

Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունից պետք է հասկանալ, որ Հայաստանի համար գազի սակագինը Նիկոլ Փաշինյանը լավ կլինի բանակցի ռուսական կողմի հետ, այլ ոչ թե Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկի, թե ինչպես իրար պաս տալ «Գազպրոմի» հետ բանակցություններում (մոտ մի շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է գազամատակարարման հետ կապված հարցեր)։

Իմ կարծիքով, նաեւ սա էր ասվում Արցախի հետ կապված Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության տողատակերում։

Որոշ ավանտյուրաների գինը կարող է շատ թանկ լինել։

Չնայած միջազգային հարաբերությունները համավարակի պատճառով տարվում են առցանց տեսազանգերի միջոցով, բայց դրանց ժամանակ լայվերի տակ ֆեյքերի քոմմենթներ չկան եւ օգնել չեն կարող։
Նորից ցիտեմ Գասպարյանին. «Սթափվեք»»։

https://www.facebook.com/hmamij/posts/10215991185152575

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930