![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է». Կարեն Բեքարյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Nikol-Zohrab.jpg)
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարը ժամ առաջ պետք է հրաժարական տա
ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ:
Երկու դեպքում էլ՝ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է, դրանից բխող բոլոր հետևանքներով…
Հ.Գ. Լավրովին հարց է տրվել նաև գազի գնի հետ կապված, պատասխանը շատ խոսուն է…»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ժամ առաջ պետք է հրաժարական տա ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Gepostet von Karen Bekaryan am Dienstag, 21. April 2020