Բաժիններ՝

ՄԻՊ-ի աջակցությամբ հետաձգվել է ինքնամեկուսացված քաղաքացու մասնակցությամբ քննչական գործողությունը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իր մասնակցությամբ քննչական գործողության իրականացումը հետաձգելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված՝ մանկահասակ երեխաների հետ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն նախաքննություն իրականացնող քննիչն իրեն կանչել է քննչական մարմին։ Բացի այդ, նա մանկահասակ երեխաների միակ խնամողն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացու բարձրացրած խնդիրը քննարկել է քննչական մարմնի հետ, և նախատեսվող քննչական գործողությունը հետաձգվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս