Ռուբեն Շուգարյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այս պահին դեսպան Շուգարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշեց Նաղդալյանը։
Ռուբեն Շուգարյանն ապրում է ԱՄՆ-ում։
Նա 1993-1999թթ․ եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 2008թ. դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։