Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ Հայաստան
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հայրենիքում է:
Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Վերջապես վերադարձա:
Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,-գրել է Հովհաննիսյանը:
Մինչ վերոնշյալ գրառումը երգչուհին մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է տեսնում: «Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են: #տունեմուզում»,-նշել էր նա: