Ավարտվել է Աննը Ֆրանկին նվիրված ազգային գրադարանային շաբաթը
Այս տարի արտակարգ դրության պայմաններում, Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ)և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 13-20-ը կազմակերպեցին առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։
«Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլ ամսին ավանդաբար անցկացվող Ազգային գրադարանային շաբաթին մասնակցում են հանրապետության բոլոր գրադարանները` իրենց բազմաբնույթ միջոցառումներով:
Շաբաթի շրջանակներում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Աննը Ֆրանկի ցուցահանդեսի առցանց դիտում, նրա մասին ֆիլմի և մուլտ-անիմացիայի դիտում։ Տեղի ունեցավ առցանց հանդիպում «Հետնատունը» գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի հետուղիղ եթերի միջոցով։ Առցանց քննարկումներ կազմակերպվեցին «Կոնֆլիկտների խորացում» և պատանիների ձայնը լսելի դարձնելու
թեմաներով։ Շաբաթի ընթացքում տեղի ունեցան նաև «Աննը Ֆրանկն ու նրա Հետնատունը» գրքի առցանց քննարկումն և ևս մեկ հանդիպում-քննարկում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ՝նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան։
Անցկացված այս բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցեցին հանրապետության գրադարանների ընթերցողներ և հետևորդներ: Կարող ենք արձանագրել, որ 2020թ. Ազգային գրադարանայինշաբաթնիրառցանցձևաչափովանցավհետաքրքիր, նոր ձևերով հագեցած ծրագրով` ուշադրության կենտրոնում պահելով գիրքն ու ընթերցանությունը:
Ծրագիրն իրականացվեց Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։