Adana Project ռոք խմբի «Վերադարձ» ալբոմի թիզերը հասանելի է համացանցում
Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, մայիսի 1-ին թողարկելու է առաջին`«Վերադարձ» ձայնասկավառակը:
Սկավառակի թիզերն արդեն հասանելի է խմբի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:
Ձայնասկավառակում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» ստեղծագործությունները:
Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է:
Լուսանկարը՝ խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից