Բաժիններ՝

«Ֆուտբոլիստները չեն սկսի ավելի վատ խաղալ, եթե նրանց ավելի քիչ վճարեն»․ Կոն-Բենդիտ

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը, որը 1968 թվականի մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդներից մեկն էր, ինչը հանգեցրեց նախագահ Շառլ դը Գոլի հրաժարականին, կիսել է իր կարծիքն այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասում ֆուտբոլում՝ կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի արդյունքում:

«Վաղը Մբապեն կարժենա առավելագույնը 35-40 միլիոն եվրո, ոչ թե 200 միլիոն: Եվ ո՞վ կարող է դա իրեն թույլ տալ:

Մենք կգանք ֆուտբոլի բուն կարգավորմանը: Ավելին, ապագայում անհրաժեշտ կլինի ներդնել աշխատավարձի չափանիշ։

Այս վերակազմավորումը կազդի ոչ միայն ֆուտբոլիստների աշխատավարձերի, այլև նրանց իմիջային իրավունքների և հասարակական գործունեության վրա:

Պետք է ոչնչացնել կառավարիչների համակարգը, նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով:

Մի փոքր ավելի սթափ հայացք, մի փոքր ավելի հավասար իրավունքներ. սա լավ սկիզբ կլինի:

Ֆուտբոլիստները չեն սկսի ավելի վատ խաղալ, եթե ավելի քիչ վարձատրություն ստանան»,- ասել  է Կոն-Բենդիտը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս