
ԱԻՊԾ-ում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն. Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին:
Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող միջոցառումների պատշաճ կատարումը՝ Վլադիկ Խաչատրյանը հրահանգել է
շրջաններում ստեղծված արագ արձագանքման խմբերի պատասխանատուներին՝ պատրաստ լինել, օպերատիվ արաձագանքել և ծավալել համապատասխան միջոցառումներ,
անձնակազմերի պատասխանատուներին՝ ծառայության կազմակերպումը իրականացնել համաձայն տարվող կանխարգելիչ միջոցառումների՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները:
ԱՀ հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները համապատասխան լրացուցիչ հանդերձանք:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/126840795623376/?type=3&theater