«Ռեալ»-ը չի հրաժարվի Յովիչից
Մադրիդի «Ռեալ»-ն այս մրցաշրջանի ավարտին չի վաճառի Լուկա Յովիչին: Այս մասին գրում է AS-ը:
«Արքայական ակումբում» դեռևս քննարկում են Յովիչի հնարավորությունները և հնարավոր հետագա աճը, սակայն չեն պատրաստվում վաճառել նրան: Ավելի վաղ սերբ ֆուտբոլիստը խախտել է կարաnտինի կարգը և դուրս էր եկել տանից: Դա հարուցել էր «Ռեալ»-ի ղեկավարության զարմանքը: