
ԱՊԼ-ի կորուստները՝ կորոնավիրուսի պատճառով

Պրեմիեր լիգայի ակումբները կարող են զգալի ֆինանսական կորուստներ կրել՝ կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի վաղաժամկետ դադարեցման դեպքում:
Ըստ The Athletic-ի՝ լիգայի թիմերի ընդհանուր կորուստներն այս առիթով կկազմեն 1,137 միլիարդ ֆունտ: Այս գումարը կազմում են հանդիպումների հեռարձակումից կորցրած վճարներ և առևտրային եկամուտների կորուստը:
Այսպիսով, գումարը, որն ԱՊԼ-ն հեռարձակելու իրավունքները գնած հեռուստաալիքները դեռևս չեն փոխանցել ակումբներին, կազմում է 762 մլն ֆունտ:
Խաղերի անցկացումից չստացված գումարը գնահատվում է 200 մլն ֆունտ, առևտրային եկամուտների կորուստը՝ 175 մլն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը